Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Նավալնին պաշտոնապես դարձել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածու
Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնին այսօր դարձել է Մոսկվայի քաղաքապետի 6-րդ գրանցված թեկնածուն:
Ինչպես հայտնում է AFP-ն, դա տեղի է ունեցել նրա սկանդալային գործով դատավճռի հրապարակման նախօրեին: 37-ամյա Նավալնուն մինչև 6 տարվա ազատազրկում և 30 հազար դոլար տուգանք է սպառնում:
Levada Centre-ի կանխատեսմամբ՝ սեպտեմբերին կայանալիք ընտրությունից հետո Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը վերստին կզբաղեցնի Սերգեյ Սոբյանինը՝ ձայների 78 տոկոսով: Նավալնու համար կանխատեսված է ձայների 8 տոկոս:










