Երևանի Նանսենի փողոցում վրաերթի են ենթարկել 4-ամյա տղայի
09:14 • 17.07.13
«ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հուլիսի 16-ին՝ ժամը 16.00-ին, Երևանի Նանսենի փողոցի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










