Ռուս զբոսաշրջիկը 1.5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Թուրքիայից քար բերելու փորձի համար

13:53 • 17.07.13

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ Լեոնիդ Գերասիմովը դատապարտվել է 1.5 տարվա պայմանական ազատազրկման՝ երկրից քար դուրս բերելու փորձի համար, որն իրենից պատմահնագիտական և մշակութային արժեք է ներկայացնում, հայտնում է Лента-ն։

 

Պայմանական ազատազրկումից բացի, Գերասիմովը պետք է 1.320 թուրքական լիրայի չափով տուգանք վճարի։

 

Բառնաուլի բնակչին Անթալիայի օդանավակայանում ձերբակալել էին հունիսի 25-ին։ Մաքսային ծառայության աշխատակիցները շուկայից գնված այդ քարն արժեքավոր են համարել։ Թուրքական օրենքների համաձայն, որն արգելում է երկրից ավելի քան 100 տարվա պատմահնագիտական և մշակութային արժեքների դուրս բերումը, զբոսաշրջիկին սպառնում էր մինչև 12 տարվա ազատազրկում։