ԱՄՆ-ն Սնոուդենի արտահանձնման վերաբերյալ խնդրագրեր է ուղարկել 5 երկրի. Wikileaks

08:46 • 17.07.13

ԱՄՆ-ի իշխանություններն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի արտահանձնման վերաբերյալ խնդրագրեր են ուղարկել 5 երկրի։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտնել են Wikileaks սկանդալային կայքի ներկայացուցիչները։

 

Մասնավորապես, խնդրագրեր են ուղարկվել Հոնկոնգի, Վենեսուելայի, Բոլիվիայի, Իսլանդիայի և Իռլանդիայի իշխանություններին, տեղեկացնում է Twitter սոցկայքում Wikileaks-ի միկրոբլոգը։ 

 

Հիշեցնենք, որ երեքշաբթի Սնոուդենը պաշտոնապես դիմել է ՌԴ-ի Դաշնային միգրացիոն ծառայություն՝ իրեն ժամանակավոր ապաստան տրամադրելու վերաբերյալ խնդրանքով։ Նա գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում։