Ոստիկանությունը հետաքննում է Վարդան Ղուկասյանի շքախմբի կողմից ամբաստանյալի հորը ծեծելու լուրը
Ոստիկանությունը հետաքննում է երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանին և նրան ուղեկցող շքախմբին վերագրվող արարքի մասին մամուլում հայտնված տեղեկատվությունը:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության Հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ ի վերջո հայտնվել է իր փեսայի գործով սպանության դատական նիստին՝ մոտ 30 հոգու ուղեկցությամբ, դուրս հրավիրել լրագրողներին, ինչից հետո իր ուղեկցողների հետ ծեծի է ենթարկել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին, ով իր փեսայի սպանության գործով մեղադրյալի հայրն է։ Ընդ որում, այնպես է ծեծել, որ նախկին ոստիկանապետը հայտնվել է Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:










