ՀՀ քաղաքացին վթարի է ենթարկվել Վրաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 10.54-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Փոթիից Հայաստան ուղևորվելիս՝ Վրաստանի Ախալցխա բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Իվեկո» մակնիշի 817OF64 պետհամարանիշի բեռնատար ավտո¬մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
ՀՀ քաղաքացի, վարորդ՝ 1952թ. ծնված Գևորգ Կիրակոսյանը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:










