Մեծ Բրիտանիայի զինվորականները հայտարարել են Սիրիայում հատուկ գործողություն իրականացնելու պատրաստակամության մասին

14:12 • 18.07.13

Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի ղեկավար Դեյվիդ Ռիչարդսը հայտարարել է Սիրիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին, որպեսզի քիմիական զենքերը չհայտնվեն «Ալ-Կաիդայի» ձեռքում։


Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ թույլ չտալու համար որ քիմիական զենքը հայտնվի ահաբեկչական խմբավորումների ձեռքում, Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո Մեծ Բրիտանիան պատրաստ է Սիրիայում հատուկ գործողություն իրականացնել։ Այդ մասին Sun թերթին տված հարցազրույցում ասել է թագավորական բանակի գեներալ Դեյվիդ Ռիչարդսը։


«Եթե նման սպառնալիքն ավելանա, մենք ստիպված կլինենք գործել այդպես, և մենք պատրաստ ենք դրան։ Դա շատ լուրջ հարց է։ Եթե մենք վտանգ տեսնենք՝ քիմիական զենքի տարածման հարցում, այն բանի արդյունքում, որը տեղի է ունենում այժմ, մենք ստիպված կլինենք գործել։ Ակնհայտ է, որ մենք ունենք գործողության սցենարներ՝ ցանկացած պայմաններում կիրառելու համար»,- ասել է գեներալը։