Երևան-Աշտարակ ճանապարհին ՎԱԶ-2101 մակնիշի մեքենան բախվել է սյանը

01:00 • 18.07.13

ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ին, ժամը 21.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 67ՍՏ544 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով վարորդ` 1948թ. ծնված Վ.Խաչոյանը և ուղևոր` 1982թ. ծնված Մ.Միրզախանյանը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և ստանալով անհրաժեշտ բուժօգնություն` հրաժարվել են հոսպիտալացումից: