Կիպրոսի ափերին նավթի արտահոսք է տեղի ունեցել

20:55 • 18.07.13

Կիպրոսի հյուսիսում գտնվող Պառնաս թերակղզու մոտակայքում նավթի արտահոսք է տեղի ունեցել: Թափված նավթի զանգվածը տարածվել է 7 կմ երկարությամբ տարածքում՝ շարժվելով հյուսիս-արևելք, հայտնում է Russia Today-ը՝ ИТАР-ТАСС-ին հղումով:


Հաղորդվում է, որ ՄԱԿ-ը աջակցում է վթարի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին: Մոտեցող նավթը սպառնում է Կիպրոսի ֆաունային և ֆլորային:


Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ հանրապետության իշխանությունները ՄԱԿ-ի առաքելության հետ համատեղ միջոցառումներ են ձեռնարկում արտահոսքի հետևանքների դեմ պայքարելու համար:


Արտահոսքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Վոկոլիդա նեղուցում նավթային ցիստեռնից այն ՋԷԿ-ի ամբարներ տեղափոխելու ժամանակ: AKSA Energy ընկերությունը հայտնել է, որ ծով է թափվել շուրջ 40 տոննա նավթ: