Դամասկոսը ականանետային հարձակման է ենթարկվել
Իսլամական սուրբ ամսի՝ Ռամադանի ընթացքում Սիրիայում իրավիճակը չի փոխվել։ Երկրի մայրաքաղաքն առաջվա պես ենթարկվում է ականանետային հարձակումների, այնտեղ հաճախ պայթյուններ են որոտում և լսվում են հրետակոծությունների ձայներ. գրում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Դամասկոսի արևմուտքում գտնվող շիական Մեզզա-Ջեբել շրջանում երեկ երեկոյան ականի պայթյունից 11-ամյա տղա է զոհվել. ևս 3 մարդ վիրավորվել է։ Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող «Ֆեյխա» մարզադաշտի մոտ ևս պայթյուն է որոտացել։
Երեք խաղաղ բնակիչ զոհվել է մայրաքաղաքի Կանակիր արվարձանում, որտեղ մզկիթից ոչ հեռու ահաբեկիչներն ականապատ ավտոմեքենա են պայթեցրել։ Տասնյակ մարդիկ, որոնք այդ պահին փողոցում են եղել, վիրավորվել են. նրանց թվում կանայք և երեխաներ կան։ Բախումներ են տեղի ունեցել նաև Դումա թաղամասում։
Դարաայում՝ Դամասկոսից 110 կմ հեռու, սիրիացի զինծառայողները վնասազերծել են զինամթերքի և պայթուցիկ նյութերով բեռնված մեքենա, ոչնչացվել են մեծաթիվ վարձկան զինյալներ, որոնք հիմնականում Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Լիբիայի քաղաքացիներ են։
Երկրի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում վերջին մեկ օրվա ընթացքում 100 բեռնատար հումանիտար օգնություն է հասել։ Երկրի արևմտյան թաղամասեր ալյուր, բանջարեղեն, մազութ, գազի բալոններ են մտել։
Նահանգապետ Մուհամմեդ Վահիդ Աքքադը խոստացել է առաջիկա օրերին ապահովել շրջափակման մեջ հայտնված քաղաքացիների պահանջները։










