Անվադողերի գործարանի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել

23:28 • 18.07.13

ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 18-ին, ժամը 21.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայում` անվադողերի գործարանի մոտակայքում:

 

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության բիս 1 կանչ:

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.19-ին, մարվել` 22.30-ին: Անվադողերի գործարանի տարածքում ամբողջությամբ այրվել է պահեստային շինություն` 800 քմ: