Մեծ Բրիտանիայում տապի պատճառով շուրջ 760 մարդ է մահացել
Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում այս շաբաթ ուժեղ շոգի պատճառով մահացել է մոտ 760 մարդ: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով BBC-ին:
Ըստ մասնագետների հաշվարկների, 9 օր առաջ երկիր եկած տրոպիկական շոգերի պատճառով միայն Անգլիայում զոհվել է մինչև 700 մարդ:
Վերջին 6 օրերի ընթացքում Լոնդոնում օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը 30 աստիճան է: Բրիտանացիները, ովքեր վերջին տարիներին սովորել էին ցուրտ և անձրևոտ ամառային եղանակին, դժվարությամբ են տանում բարձր ջերմաստիճանը:










