Պաղեստինը պատրաստ է բանակցություններ սկսել Իսրայելի հետ
Պաղեստինը պատրաստ է Իսրայելի հետ խաղաղ բանակցություններ սկսել. հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ France Press-ի հղումով։
Reuters գործակալությունն իր հերթին իսրայելյան աղբյուրների հղումով տեղեկացրել է, որ Իսրայելը համաձայն է բանակցություններ վարել Պաղեստին պետության գոյության շուրջ՝ այն սահմաններով, որը գոյություն ուներ մինչև 1967 թ.-ի պատերազմը։ Սակայն ավելի ուշ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույի ներկայացուցիչը հերքել է այդ տեղեկությունը։
Իսրայելյան և պաղեստինյան կողմերի պայմանավորվածության մասին ակնկալվում է, որ կհայտարարի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Նա Ամմանում բանակցություններ է անցկացնում՝ խաղաղ բանակցությունների վերականգնման հարցով։ Նախօրեին պետքարտուղարը հայտարարել էր կողմերի մերձեցման մասին։










