Շոտլանդական Ջուրա կղզին անհետացել է Google-ի քարտեզից (լուսանկարներ)

00:23 • 18.07.13

Շոտլանդական Ջուրա կղզին անհասկանալի կերպով անհետացել է Google-ի քարտեզից, հայտնում է Business Insider-ը:


Հեբրիդյան արշիպելագին պատկանող Ջուրա կղզին, որը հայտնի է որպես եղնիկների հայրենիք, Google-ի քարտեզից անհետացել է հուլիսի 5-ին: Սակայն այն երևում է արբանյակային քարտեզի վրա:

 

Ընկերության մամլո խոսնակը հայտնել է, որ իրենք տեղյակ են առաջացած խնդրից և փորձում են լուծել այն:

 

Ջուրա կղզում բնակվում է շուրջ 200 մարդ, մինչդեռ կղզում բնակվող եղնիկների թիվը հասնում է 5000-ի: Կղզին զբաղեցնում է շուրջ 140 քառ մղոն տարածություն:
 

Տեսքը քարտեզի վրա

Տեսքը արբանյակից