Հարավաֆրիկյան Հանրապետությունում այսօր նշում են Նելսոն Մանդելայի 95-ամյակը
Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելան այսօր նշում է ծննդյան 95-ամյակը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մեծ շուքով են նշում այս օրը, որը 2009թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է Նելսոն Մանդելայի միջազգային օր՝ ի նշան նրա ունեցած ներդրման խաղաղության և ազատության հարցում։
Ուղիղ ժամը 08։00-ին հանրապետության բոլոր դպրոցների աշակերտները խմբով երգում են. «Ծնունդդ շնորհավոր, Մանդելա՛»։
Որպեսզի ընդգծեն ռասսաների հաշտեցման հարցում նրա ժառանգությունը, երկրի սևամորթ նախագահ Ջեյկոբ Զուման այսօր նոր բնակարանների բանալիներ կհանձնի աղքատ սպիտակամորթ ընտանիքներին։
«Ես ռասիզմը բարբարոսություն եմ համարում՝ անկախ հանգամանքից՝ դա սևամորթ, թե սպիտակամորթ մարդու կողմից է դրսևորվում։ Եթե դուք ցանկանում եք հաշտվել թշնամու հետ, ապա պետք է աշխատեք նրա հետ և այդ ժամանակ նա գործընկեր կդառնա»,-ասում էր Մանդելան։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա հոբելյանը նշվում է «Ոգեշնչվիր փոփոխություններով և դարձրու ամեն օրը Մանդելայի օր» կարգախոսով։
Մանդելայի հայրենիքում այսօր բացվելու է նոր կամուրջ և նախակրթարան։










