Երևանի Հ. Ավետիսյան փողոցում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջկա

12:47 • 18.07.13

«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հուլիսի 17-ին՝ ժամը 21.00-ին, Երևանի Հ. Ավետիսյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ:

Կատարվում է քննություն: