Ռուսաստանում ձերբակալվել են Նավալնիի մոտ 90 կողմնակիցներ

22:39 • 18.07.13

Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի առնվազն 58 կողմնակից, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ОВД-Инфо-ին:


Սանկտ-Պետերբուրգի Մալայա Սադովայա փողոցում ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 32 մարդու:


Ռուսաստանի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր ի պաշտպանություն բլոգեր Ալեքսեյ Նավալնիի, ում նկատմամբ դատարանն այսօր վճիռ է կայացրել:

 

Հիշեցնենք, որ Կիրովի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ով մեղավոր է ճանաչվել «Կիրովլես» ընկերության սեփականության մի մասի՝ 16 մլն ռուբլի ապօրինի հափշտակելու համար: