Սինայի թերակղզում զինյալները 3 եգիպտացի ոստիկան են սպանել

19:21 • 18.07.13

Սինայի թերակղզու վրա տեղի ունեցած զինված հարձակումների հետևանքով Եգիպտոսի իրավապահ մարմինների առնվազն երեք աշխատակիցներ են զոհվել, հինգշաբթի հայտնում է INTERFAX-ը՝ եգիպտական «Ալ-Արաբիա» հեռուստալիքին հղումով:


Առաջին դեպքում զինյալնեը հարձակում են գործել ոստիկանական պահակակետի վրա Շեյխ Զուվեյդ քաղաքում, ինչի հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է, ևս մեկը՝ մահացել: Եվս երկու ոստիկաններ սպանվել են Էլ-Արիշ քաղաքում տեղի ունեցած հարձակման ժամանակ: Երկու դեպքում էլ զինյալներին հաջողվել է փախուստի դիմել: