Սիրիական Հոմսում կրակ են բացել դպրոցի վրա և շարքից հանել են հեռուստակենտրոնը
Սիրիական Հոմս քաղաքում գրոհայինները ականանետների միջոցով այսօր վնասել են հեռուստակենտրոնի շենքը: Աշխատակիցների շրջանում կան վիրավորներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքին:
Արկերից մեկը դիպել է հարևան Դաբալան թաղամասում գտնվող դպրոցի շենքին, որտեղ ապրում են փախստականները: 3 մարդ զոհվել է:
Հիշեցնենք, որ Հոմսում, որը Սիրիայի մեծությամբ 3-րդ քաղաքը և արդյունաբերական կենտրոնն է, հուլիսի 1-ից գրոհայինների վերջին հենակետերը վերացնելու համար հակաահաբեկչական գործողություններ են սկսվել:










