Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական քաղաքն անցել է քրդերին
Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Ռաս-ալ-Այն քաղաքը, որտեղ բախումներ էին տեղի ունենում «Սիրիայի ազատ բանակ»-ի և Քուրդիստանի «Աշխատավորական կուսակցության» սիրիական ստորաբաժանման գրոհայինների միջև, անցել է քրդերի վերահսկողության տակ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Fox News-ին:
Բախումների արդյունքում զոհվել է 11 մարդ՝ 2 քուրդ աշխարհազորային և 9 սիրիացի գրոհային:
Ավելի վաղ հայտնի էր, որ քրդերի և սիրիացիների միջև փոխհրաձգություն էր սկսվել մեկ այլ սահմանամերձ քաղաքում՝ Ջեյլանպինարում, ինչի հետևանքով զոհվել էր 1 տղամարդ: Մի քանի կրակոցներ էին հնչել Թուրքիայի ուղղությամբ, ինչին թուրք զինվորները պատասխան կրակոցներ են արձակել:










