ՌԴ–ում պետավտոտեսչության հարբած աշխատակցին կանգնեցնելու համար ստիպված են եղել կրակ բացել

08:48 • 18.07.13

Վլադիվոստոկում ստիպված են եղել կրակել, որպեսզի կանգնեցնեն հարբած վարորդին, որն, ինչպես պարզվել է, եղել է պետավտոտեսչության աշխատակից. տեղեկացնում է gazeta.ru-ն։


«Հերթապահող ոստիկանները նրա ձերբակալության համար ստիպված են եղել զենք կիրառել և օդ են կրակել՝ նախազգուշացնելու համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։


Դեպքի առիթով ծառայողական
քննություն է նշանակվել, իսկ պետավտոտեսչության աշխատակիցն ազատվել է աշխատանքից։