Գուժ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց

23:46 • 19.07.13

Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Գուժ Մանուկյանը հուլիսի 16-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

 

Ըստ աղբյուրի՝ նա հիվանդանոց է տեղափոխվել արյունահոսության ախտանշաններով, խնդիրներ կան կոկորդի հատվածում, հետազոտություններ է անցել: Հայտնի դերասանն այժմ պառկած է քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում: Նրա վիճակը միջին ծանրության է:

 

Աղբյուրը նաև հայտնում է, որ այսօր Գուժ Մանուկյանին են այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: