Ձերբակալվել է «Ալ-Կաիդայի» գլխավոր քիմիական փորձագետը
Սինայի թեակղզում եգիպտացի զինվորականները ծայրահեղական խմբավորումների մի շարք ղեկավարների են ձերբակալել, հայտնում է Russia Today-ը:
Առկա տվյալների համաձայն՝ ձերբակալվածների շարքում է գտնվում Ուսամա բեն Լադենի անձնական բժշկի օգնականը՝ Ռամզի Մուվաֆին, ով զբաղվել է «քիմիական ջիհադ» ծրագրի մշակմամբ, նշում է աղբյուրը:
Մուվաֆիին ձերբակալվել էր դեռևս 2007-ին՝ դատապարտվելով 30 տարվա ազատազրկման, սակայն 2011-ին հակակառավարական ելույթների ժամանակ վերջինս փախել էր բանտից 100 այլ վտանգավոր հանցագործների հետ միասին:
Նրանից բացի հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են նաև մի շարք այլ անձինք, ովքեր զբաղվում էին ահաբեկչական կառույցների համար զինյալներ պատրաստելով:










