Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների բախումները շարունակվել են նաև այսօր

18:12 • 19.07.13

Եգիպտոսի նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները շարունակվել են նաև այսօր։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ դրանք սկսվել են երկրի կարևորագույն մզկիթներից Ալ-Ազհարի մոտակայքում։


«Մուսուլման եղբայրների» ակտիվիստները ցույցեր են կազմակերպել՝ աջակցելու երկրի նախկին առաջնորդին, և կարգախոսներ են վանկարկել Զինուժի հրամանատարության և պաշտպանության նախարարի դեմ։
 

Դա դուր չի եկել տեղի բնակիչներին և սկսված լեզվակռիվը վերաճել է երկու հակամարտող ճամբարների միջև մարտի։ Ականատեսների վկայությամբ՝ անկարգությունների վայրում լսվել են նաև կրակոցներ։


Բախումների վայր են ժամանել ոստիկանները, որոնք էլ ձերբակալել են 13 մարդու՝ այդ թվում 6 սիրիացու և պաղեստինցու։