Գլենդեյլում հային պատկանող լվացքատնից գողություն է կատարվել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ազգությամբ հային պատկանող լվացքատնից գողություն է կատարվել:
Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի. անվտանգության տեսախցիկները տեսագրել են, թե 40-ից 50 տարեկան ճաղատ տղամարդն ինչպես է մտնում լվացքատուն և պտուտակահանի օգնությամբ բացում, ապա կոտրում է լվացքի մեքենաների՝ մետաղադրամ ընդունող տուփերը և հափշտակում դրանց պարունակությունը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ չարագործը գողացել է ընդամենը 100 ամերիկյան դոլարին համարժեք մետաղադրամ, սակայն նյութական զգալի վնաս է հասցրել լվացքատանը՝ լվացքի մի քանի մեքենաներ շարքից դուրս են եկել:
«Ցավալի է, որ ինչ-որ մեկը մի քանի դոլարի համար հանցագործություն է կատարում և այսքան մեծ նյութական վնաս պատճառում,-ասել է լվացքատան սեփականատեր Դեն Խաչատրյանը և ավելացրել,-Հուսով եմ, որ հանցագործը կձերբակալվի, կպատժվի և նման «անմիտ հանցագործություններն» այլևս չեն կրկնվի»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ










