Հունաստանում ցուցարարներն առողջապահության նախարարի վրա շշեր են նետել, հարվածել են դեմքին

17:00 • 19.07.13

Հունաստանում ցուցարարները հարձակվել են երկրի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի վրա. նրա ուղղությամբ ջրի շշեր են նետել և հարվածել են դեմքին։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նախարարի այցը հիվանդանոց վաղուց նախատեսված է եղել, սակայն հիվանդանոցի շենքի մոտ հավաքված ցուցարարները տեղեկացրել են, որ նրա հայտնվելը հաճելի չէ իրենց։


Երբ նախարարը ժամանել է, մարդկանց խումբը հարձակման է ենթարկվել և ականատեսների վկայությամբ հարվածել են նրա վզին։ Ոստիկաններին դժվարությամբ է հաջողվել հետ մղել ցուցարարներին։


Միջադեպից հետո նախարարը, ինչպես և նախատեսվում էր, զրուցել է բժիշկների և անձնակազմի հետ, որոնք ներողություն են խնդրել տեղի ունեցածի համար։
 

Ավելի ուշ տված հարցազրույցում նախարարը պատմել է, որ անմիջապես մեքենայից դուրս գալուց հետո նրա վրա գավաթով սուրճ են թափել, իսկ հետո հարձակվել են։ «Դա ուղղակի մարտահրավեր է՝ ուղղված կառավարությանը։ Նրանք հարվածում էին դեմքիս»,-ասել է նա՝ հավելելով, որ քաղաքական բոլոր ուժերից ակնկալում է միջադեպի դատապարտում։