Մահացել է «Թագավորը և ծաղրածուն» խմբի մեներգիչ Միխայիլ Գորշենևը

22:37 • 19.07.13

Մահացել է «Թագավորը և ծաղրածուն» խմբի մեներգիչ Միխայիլ Գորշենևը: Այս մասին հայտարարություն է տեղադրվել խմբի ֆեյսբուքյան էջում, հայտնում է Lenta.ru-ն:


Երաժշտի մահվան պատճաները դեռևս չեն հաղորդվում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նա մահացել է հուլիսի 19-ի գիշերը Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում:


Գորշենևը ծնվել է 1973-ի օգոստոսի 7-ին: Երաժշտական կարիերան նա սկսել է դեռևս դպրոցական տարիներին: Իսկ 1990-ին իր համադասարանցիների հետ միասին հիմնել է «Ծաղրածուների արքա» խումբը, որը հետագայում վերանվանվել է «Թագավորը և ծաղրածուն»: