Ռուսաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Թիմուր Միրզոևը և ևս 8 քրեական հեղինակություն
Եկատերինբուրգի ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է 9 քրեական հեղինակության. տեղեկացնում է Взгляд-ը։
ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով՝ երեկ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Եկատերինբուրգի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում կայանալու է քրեական հեղինակությունների հավաք։
Իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է «օրենքով գող», 1957թ.-ին ծնված, Թիմուր Միրզոևը։
Նա հենց այդ «գողական հավաքին» մասնակցելու համար է Մոսկվայից ժամանած եղել Եկատերինբուրգ։
Ոստիկանների տվյալներով՝ հատուկ գործողությունը սրճարանում տեղի է ունեցել մի քանի վայրկյանների ընթացքում և քրեական հեղինակությունները չեն կարողացել դիմադրություն ցույց տալ։










