Պարզվել է Մոսկվա-Վոլգոգրադ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամների ինքնությունը

00:41 • 19.07.13

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 17-ին ժամը 03.47-ին Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային ավտոճանապարհի 726-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

 

«Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդ` 1975թ. ծնված Գառնիկ Բադալյանը, ուղևորներ` 1975թ. ծնված Նարինե Բաբայանը, 2009թ. ծնված Միքայել և 2007թ. ծնված Հայկանուշ Բադալյանները տեղում զոհվել են: