Նավալնիին և Օֆիցերովին բաց են թողել չհեռանալու մասին ստորագրությամբ
Ռուսաստանի Դաշնության Կիրովի շրջանային դատարանը չհեռանալու ստորագրությամբ բաց է թողել Ալեքսեյ Նավալնիին և Պյոտր Օֆիցերովին` մինչ «Կիրովլես»-ի գործով դատավճիռի ուժի մեջ մտնելը, գրում է Lenta-ն:
Այդպիսով, դատարանը բավարարել է դատավճիռը կայացնելուց անմիջապես հետո մեղադրյալներին ձերբակալելու վերաբերյալ դատախազության բողոքը:
Մեղադրող կողմը իր բողոքը մեկնաբանել է նրանով, որ Նավալնին գրանցված է որպես Մոսկվայի քաղաքապետի թեկնածու, «ինչի կապակցությամբ նրա հանդեպ ընտրված խափանման միջոցը խոչընդոտում է ընտրողների հետ թեկնածուների հավասար աշխատանքի ապահովմանը»:
Դատալսման ժամանակ Նավալնին դատարանից խնդրել է «ստուգել դատախազ Սերգեյ Բոգդանովի անձը»` ենթադրելով, որ բողոքը ներկայացրել է դատախազի կրկնօրինակը, որը նախօրեին պահանջում էր կալանքի տակ առնել իրեն դատարանի դահլիճում:
Նավալնին նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել բողոքի ակցիայի Ռուսաստանի տարբեր քաղաքներում:










