Մոսկվայում Նավալնիի 209 աջակից է ձերբակալվել

08:27 • 19.07.13

Ռուս հայտնի ընդդիմադիր ու հասարակական գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցները նրա դատավճռի հրապարակումից հետո Մոսկվայի Մանեժնայա հրապարակի շրջակայաքում ու «Կիտայ գորոդ» մետրոյի կանգառի մոտ բողոքի ակցիաներ են անցկացրել, որոնց ժամանակ 209 մարդ է ձերբակալվել։

 
Ինչպես հայտնում է Газета-ն, հղում կատարելով OVDinfo-ին, բողոքի ակցիները կազմակերպել են «Ազգայն հավաք» շարժման անդամները, սակայն դրա համար համապատասխան թույլտվություն չեն ունեցել։ Ձերբակալվածների թվում են րագրող Մարիա Բարոնովան և գրող Սերգեյ Շարգունովը։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը
, Կրեմլի ամենաբուռն քննադատներից մեկին՝ Ալեքսեյ Նավալնիին, Կիրովի դատարանը դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ «Կիրովլես» ընկերությունից 16 մլն ռուբլի հափշտակելու համար։