Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման
Երևանի քաղաքապետարանի մոտ կկայանա տրանսպորտի գնի թանկացման հետ կապված այսօր՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Նախազգուշացման ակցիա, այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից:
«Մենք չենք գնում բողոքելու, խնդրելու կամ նույնիսկ պահանջելու, մենք գնում ենք նախազգուշացնելու, որ չենք ենթարկվելու կայացված անհիմն որոշմանը` լայնամասշտաբ կազմակերպման, ինքնակազմակերպման արդյունքում հասնելով նրան, որ բնակչության մեծ մասը վճարի նախկին սակագներով: Իշխանական ֆեյքերը հաջողությամբ այսօր կարողացան ստեղծել խառնաշփոթ, բացելով իվենթ, հետո փակելով, կառավարության մոտ ակցիայի խոսակցություններ գցելով: Նորից հիշեցնում ենք` ակցիան կկայանա Երևանի քաղաքապետարանի մոտ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը երեկ հայտարարեց, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը կթանկան 50 դրամով։










