Անհայտ վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու

10:16 • 19.07.13

Անհայտ ավտոմեքենայի վարորդը հուլիսի 18-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու։

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ տուժածը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
 

Կատարվում է քննություն: