Հնդկական օդանավակայանում ճամպրուկներում 10000 կրիա է հայտնաբերվել (տեսանյութ)

18:30 • 19.07.13

Կալկաթայի օդանավակայանի մաքսային ծառայությունը հազարավոր կրիաներ է առգրավել, որոնց երկու ուղևորներ թաքցրել էին իրենց ուղեբեռում, հայտնում է LifeNews-ը:


Կրիաները բերվել են Չինաստանից, նրանց թիվն անցնում է 10.000-ը: Դրանք բացառիկ առանձնյակներ են և տեղավորված են եղել 3 ճամպրուկներում:


Հետաքրքրական է, որ «կենդանի բեռը» հայտնաբերվել է արդեն օդանավ մտնելու ճանապարհին:


Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներում՝ ծովային կրիաների գրեթե բոլոր տեսակներն այժմ ոչնչացման վտանգի առաջ են: