Իրաքում աղոթքի ժամանակ պայթեցվել է մզկիթ. 20 զոհ
Մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել Իրաքի Ուաջիհիյա քաղաքի սունիիական մզկիթում, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը:
Դա տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ընթացքում: Անհայտ են պայթյունի հեղինակները:
Աղբյուրը նշում է, որ Իրաքում քրդերը, շիա և սուննի (արաբ) մուսուլմանները դեռ պետք է փոխզիջման հանգեն:
Միայն հուլիսին կրոնական հողի հիման վրա բախումներից 460 մարդ է զոհվել Իրաքում:










