Բաշար ալ-Ասադի 12 զինված կողմնակիցներ սպանվել են սիրիացի ապստամբների կողմից Հոմսում

00:18 • 20.07.13

Սիրիայի կենտրոնական Հոմս քաղաքում կառավարական զինված խմբավորման առնվազն 12 անդամ է զոհվել ապստամբների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է INTERFAX-ը՝  հղում կատարելով Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդին:

 

Ինչպես հաղորդվում է՝ «Ազգային կոմիտեներ» խմբավորման 12 անդամները զոհվել են զինված բախումների ժամանակ քաղաքի այն սակավաթիվ շրջաններից մեկում, որը վերահսկվում է ընդդիմության զինյալների կողմից: