Ագարակում ամուսինը դանակահարելով սպանել է իր 29-ամյա կնոջը

11:43 • 20.07.13

Հուլիսի 20-ին՝ ժամը 01։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած` իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակչուհի, 29-ամյա Նելլի Աղայանը: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ շքամուտքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ն. Աղայանի մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել և նրան սպանել է ամուսինը` 34-ամյա Միխայել Վ.-ն:
Նույն օրը, ժամը 01։30-ին, Միխայել Վ.-ն ներկայացել է Ոստիկանություն:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Միխայել Վ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: