Տղամարդը ռումբ է պայթեցրել Պեկինի օդանավակայանում

17:25 • 20.07.13

Չինաստանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ, որոնց մեջբերում է Huffington Post-ը, Պեկինի միջազգային օդանավակայանի 3-րդ տերմինալում տղամարդը ռումբ է պայթեցրել:


Աղբյուրը նշում է, որ խոսքը փոքր պայթյունի մասին է, և մի տղամարդուց բացի` այլ տուժածներ չկան:


Ըստ չինական բլոգերի՝ վիրավորը հենց զենքը գործարկողն է, և նա հիվանդանոց է տեղափոխվել:


Հետաքրքրական է, որ Պեկինի օդանավակայանից ասել են, թե պայթյունի մասին տեղեկություն չունեն: Սակայն մյուս կողմից, չին իրավապահները, ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, արդեն պարզել են տղամարդու ինքնությունը:

Նա 34-ամյա ոմն Ցզի Չժոնսինն է՝ արևելյան Շանդոն նահանգից: Նա գամված է անվասայլակին: