Այսօր Շախմատի միջազգային օրն է

13:39 • 20.07.13

1966-ից սկսած ամբողջ աշխարհում հուլիսի 20-ը նշվում է որպես Շախմատի միջազգային օր (International Chess Day), գրում է calend.ru-ն:


Այս տոնը նշվում է ՖԻԴԵ-ի՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ (World Chess Federation, FIDE), որը հիմնադրվել է 1924-ին։


Խաղի անվանումն առաջացել է պարսկերենից՝ շախ մատ - տիրակալը մահացել է ։ Շախմատի հայրենիքը, սակայն, Հնդկաստանն է, ուր 5-րդ դարում խաղացել են շախմատին նախորդած խաղը՝ չատուրանգան։


Գրեթե յուրաքանչյուր քաղաքում կա առնվազն մեկ շախմատային ակումբ, որտեղ հավաքվում են սպորտաձևի սիրահարները։ Շախմատի միջազգային օրը այս ակումբներում անցկացվում են մրցաշարեր, զվարճալի միջոցառումներ և այլն։