Չինաստանում H7N9 թռչնի գրիպով վարակվելու հերթական դեպքն է արձանագրվել

20:36 • 20.07.13

Չինական մայրաքաղաքում արձանագրվել է H7N9 թռչնի գրիպով վարակվելու դեպք, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Սինհուա գործակալությանը:


Ուրբաթ օրը Չաոյան շրջանի հիվանդանոց է դիմել Հեբեյ նահանգի 61-ամյա Չժան ազգանունով բնակչուհին, սակայն H7N9 վարակը նրա մոտ հայտնաբերվել է միայն այսօր: Ներկայումս նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր, տեղական իշխանությունները փորձում են պարզել վարակի աղբյուրը: Բժիշկները չեն բացառում, որ վարակը կարող է մարդուց մարդուն փոխանցվել:


Ավելի վաղ հայտնի էր դարձել Պեկինում H7N9 վիրուսով վարակվելու 2 դեպքի մասին: