ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 1 զոհ, 4 տուժած
ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 19-ին, ժամը 23.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Դմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «Վազ 2102» մակնիշի 02 ԼՍ 264 պետհամարանիշով (վարորդ` 1955 թ. ծնված Ա. Սիմոնյան) և «Վազ 2107» մակնիշի MM 007 պետհամարանիշով ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Վազ 2102» մակնիշի ավտոմեքենայի վարորոդը տեղում մահացել է: Կա ևս 4 տուժած, որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն:










