Գազալցակայանում ավտոմեքենա են հրկիզել

09:26 • 20.07.13

Հուլիսի 20-ին, ժամը 01:29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի Արցախյան ազատամարտիկներ փողոցում՝ գազալցակայանում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է ԱԻՆ կայքը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ «Արմեն-Վահագ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում Սոկրատ Մաթևոսյանը հրկիզել է Զորիկ Սահակյանին պատկանող «Վազ 2106» մակնիշի 14ԼՍ461 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչից մասնակի այրվել է ավտոմեքենայի սրահը: