Կրասնոյարսկում գործարարի սպանության գործով երկու հայ է ձերբակալվել (տեսանյութ)

00:34 • 20.07.13

ՌԴ իրավապահ մարմինները Կրասնոյարսկի խոշորագույն շինարարական կազմակերպության 41-ամյա տնօրենի սպանությունը ֆիքսած տեսաժապավենի շնորհիվ կարողացել են ձերբակալել միջադեպի մասնակիցներին, հայտնում է Lifenews.ru-ն:


Ոստիկանությունից հայտնել են, որ անվտանգության տեսախցիկների նկարահանած կադրերից պարզ են դարձել, որ հունիսի 18-ին երկու հակառակորդ շինարարական ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են և նրանց միջև վեճ է ծավալվել, որն ավարտվել է կրակոցներով և սպանությամբ: 


Ոստիկանների ձեռնարկած գործողությունների արդյունքում հաջողվել է ձերբակալել երկու կասկածյալների, ովքեր ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ են: