Լոնդոնում մահացել է բրիտանացի երգիծական դերասան և ռեժիսոր Մել Սմիթը

21:30 • 20.07.13

Լոնդոնում 60 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երգիծական դերասան և ռեժիսոր Մել Սմիթը,  հայտնում է РИА Новости-ն՝ Mirror պարբերականին հղումով:

 


Լոնդոնյան շտապ օգնության ծառայությունից հայտնում են, որ բժշկական անձնակազմին չի հաջողվել փրկել դերասանի կյանքը, ով սրտի կաթվածով ուրբաթ տեղափոխվել է հիվանդանոց:

 


Սմիթի ռեժիսորական աշխատանքներից հայտնի են «Միստր Բին» և «Սպանություն ռադիոյում» ֆիլմերը: