Բեռլուսկոնիի «բունգա-բունգա» խնջույքների համար մարմնավաճառներ «մատակարարած» կինը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Անգլո-իտալական արմատներ ունեցող Նիկոլ Մինետին Միլանի դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի տխրահռչակ «բունգա-բունգա» խնջույքների համար մարմնավաճառներ ապահովելու պատճառով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, այլ կերպ ասած՝ 28-ամյա Մինետին իր վրա է վերցրել կավատի դերն ու 30-ից ավելի երիտասարդ կին բերել ՝ Բեռլուսկոնիի սեքսուալ բնույթի խնջույքներին մասնակցելու համար։
Խնջույքից հետո Մինետին աղջիկներին փոխանցել է 500 եվրոյով ծրար, ինչպես նաև թանկարժեք զարդեր՝ մատանի կամ վզնոց և նույնիսկ Land Rovers մեքենաներ։










