Պակիստանում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 28 զինյալներ են ոչնչացվել

19:20 • 20.07.13

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆղանստանի հետ սահմանային Հայբեր շրջանում անվտանգության ուժերը վերջին օրերի ընթացքում 28 զինյալների են վերացրել հակաահաբեկչական գործողության շրջանակներում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես այսօր տեղեկացրել է երկրի հարավասիական բանակի մամլո ծառայությունը, ծայրահեղականների հետ բախումների ժամանակ զոհվել է նաև 6 պակիստանցի զինծառայող:

 


Ոչնչացված բոլոր 28 զինյալները պակիստանյան թալիբների «Թեհրիկ-ի-թալիբան Պակիստան» շարժման անդամներ էին, հաղորդում է աղբյուրը: