Պերուի հարավում արտակարգ դրություն է հայտարարվել հրաբխի ակտիվության պատճառով

01:01 • 20.07.13

Պերուի հարավային Արեկիպա նահանգի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել 7 շրջաններում Սաբանկայա հրաբխի ակտիվության պատճառով, հայտնում է ИНТЕРФАКС-ը՝ տեղի El Comercio պարբերականին հղումով:


Պարբերականի տվյալներով՝ 7 շրջաններում հայտարարված արտակարգ դրությունը կտևի 60 օր: Տեղի Երկրաբանության և մետալուրգիայի ինստիտուտի տվյալներով՝ հրաբխից 20-30 կմ հեռավորության վրա օրական մինչև 3-5.7 մագնիտուտ հզորությանմբ 300 ստորգետնյա ցնցումներ են տեղի ունենում:


Պերուն գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում՝ Խաղաղօվկիանոսյան հրաբխային օղակում, նշում է աղբյուրը: