Վայք-Զառիթափ ճանապարհին «Նիսսանը» շրջվել է ձորը. կա 4 տուժած

10:15 • 21.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 08.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար,կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 17 ԼՕ 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, ինչից վարորդը (Ա. Աբրահամյան) և երեք ուղևոր, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: