Ամուրի մարզում հեղեղումների հետևանքով 100 բնակիչ է տարհանվել
Ավելի քան 100 մարդ ուղղաթիռով տարհանվել է ՌԴ Ամուրի մարզի Իվանովկա գյուղից՝ հեղեղումների հետևանքով։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նրանք բոլորը տեղափոխվել են բուժզննում անցնելու համար։
Երկու օր շարունակված հորդառատ անձրևների հետևանքով՝ Ուռկան գետը բարձրացել է ավելի քան 7 մետրով և լցվել 150 բնակելի տները, գյուղական վարչակազմի շենքերը, մշակույթի տունը, մանկապարտեզը։
Իվանովկայում մնացել է 22 տուն և դպրոց, որը վերածվել է մարդկանց ժամանակավոր ապաստարանի։ Եվս երկու ժամանակավոր կացարան է բացվել հարևան Օվսյանկա գյուղում։










