ԱՄՆ-ում Բելառուսի ընդդիմությունը պահանջել է դադարեցնել երկրի ֆինանսավորումը

10:44 • 21.07.13

Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչներն ԱՄՆ-ում երեկ բողոքի ակցիա են կազմակերպել Արժույթի միջազգային հիմնադրամի շտաբ-բնակարանի մոտ՝ պահանջելով դադարեցնել Մինսկի իշխանություններին տրամադրվող ֆինանսական օգնությունը։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ եղել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմանկարով։


Նրանք պարզել են պաստառներ՝ պնդումներով, որ ԱՄՀ տրամադրած միջոցները ուղղվում են Բելառուսում համացանցի վերահսկմանն ու քարոզչությանը։



«Մենք ընդհանուր նպատակներ և մեկ հայրենիք ունենք, հանուն որի մենք պետք է միավորվենք։ Մենք հույս ունենք, որ Բելառուսի ընդդիմությունը մեզնից օրինակ կվերցնի»,- ասել է Դմիտրի Շիգելսկին, ով ԱՄՆ-ում գործող մի քանի միություններից մեկի ղեկավարն է։


Նա Ալեքսանդր Լուկաշենկոյի տնտեսական մոդելն ավերիչ է որակել։ Նրա խոսքով՝ երկրի արտաքին պարտքը 2007-2013թթ.-ին մի քանի անգամ աճել է և այժմ գերազանցում է 34 մլրդ դոլարը։